Ռուսաստանի շրջաններում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում աջակցություն ցույց տալու համար Ռուսաստանի զինված ուժերի գնդերից և բրիգադներից կազմվել է ռազմական բժիշկների համահավաք ընդհանուր 17 ջոկատ:
Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. փոխանցում է ՌԴ ՊՆ պաշտոնական «Զվեզդա» լրատվականը:
Նախարարը հայտնել է, որ բացի այս, զինված ուժերում կազմավորվել է նաև բուժքույրական վերակենդանացման 65 բրիգադ, որից 20-ը ներգրավվել են Մոսկվայի կլինկաների աշխատանքներին:
Շոյգուն նշել է նաև, որ կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին զինված ուժերից ընդհանուր ներգրավվել է ավելի քան 30 հազար մարդ և 4 հազար միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: Նրանց աշխատանքը կոորդինացնում է ՊՆ օպերատիվ շտաբը: