Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերը նոր նավ են ստացել

Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի ենթակայության տակ նոր նավ է անցել։

«Ումութ» (Umut, թարգմանաբար՝ «հույս») անունը կրող նավը նախատեսված է բաց ծովում և վատ եղանակային պայմաններում աշխատելու համար։

Ումութ

Ումութ

Թուրքիայի զինված ուժերը պատվիրել է 4 նավ «Առափնյա անվտանգության որոնողափրկարարական նավ» ծրագրի շրջանակներում։ Այս նավերով թուրքական կողմը փորձելու է փրկարարական գործողություններ իրականացնել և պայքարել մաքսանենգության դեմ։

«Ումութը» թվով երկրորդ նավն է ծրագրով նախատեսված 4 նավերից։ Այն ծառայության է անցնելու Մարմարիսում և հսկելու է Էգեյան ծովի առափնյա տարածքները, տեղեկացնում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքը։

Նշենք, որ «Ումութ» նավի արտադրությամբ զբաղվել է Ստամբուլում տեղակայաված RMK Marine Shipyard ընկերությունը, որի հետ 4 նավերի կառուցման պայմանագիրը կնքվել է 2007 թվականին։

RMK Marine Shipyard ընկերությունը պատկանում է թուրքական «Քոչ» հոլդինգին։

One response to “Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերը նոր նավ են ստացել

  1. Pingback: Թուրքիայի ռազմական բյուջեն աճել է մոտ 1 մլրդ դոլարով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *