Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարը վարակվել է COVID-19-ով

Մարտի 18-ին, Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Բալանի մոտ նոր կորոնավիրուսի թեստը տվել է դրական արդյունք։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն։

Նիկոլայ Բալանն այժմ մեկուսացման մեջ է, նրա շփման շրջանակը հայտնի է և նրանք նույնպես կորոնավիրուսի թեստ են հանձնելու։ Ազգային գվարդիայի հրամանատարությունն անցել է հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոնդրատյուկին։

Հիշեցնենք, որ Ուկրաինան մարտի 11-ին երեք շաբաթով կարանտին հայտարարեց երկրում։ Մարտի 13-ին փակվեցին երկրի սահմանները, իսկ մարտի 25-ին հայտարարվեց արտակարգ դրություն և կարանտինը երկարացվեց մեկ ամսով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *