Ադրբեջանում զինավան էր հրդեհվել

Այսօր՝ ժամը 02։20-ի սահմաններում, Ադրբեջանի Գանձակ քաղաքի N38 զինավանում հրդեհ էր բռնկվել։

Ադրբեջանի ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության Գանձակի հակահրդեհային վերահսկողության վարչությունից հաղորդում են, որ հրդեհը սկսվել է ուշ գիշերը, որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել 5 հրշեջ մեքենա։

Հրդեհ՝ Գանձակի զինավանում

Հրդեհ՝ Գանձակի զինավանում

Հրշեջներին հաջողվել է չեզոքացնել հրդեհը։

Ըստ նույն աղբյուրի՝ հրդեհի պատճառով վառվել է ու վնասվել ընդհանուր առմամբ 500 մ² տարածք։ Հրդեհից տուժածներ չկան։

Պաշտոնական հայտարարություններ փաստի առնչությամբ չեն արվել։ Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *