Իրանի ԶՈւ սպառազինությունը կհամալրվի Տ-90 տանկերի տեղական տարբերակով

Իրանում մատակարարումներից առաջ վերջին փորձարկումներն են անցնում ռուսական Տ-90 տանկերի իրանական տարբերակը, որոնք ըստ իրանական հայտարարությունների՝ ավելի բազմաֆունկցիոնալ են, քան իրանական արտադրության մյուս տանկերը։

Այս մասին ապրիլի 16-ին հայտարարել է Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին, փոխանցում է իրանական «Թասնիմ» գործակալությունը։

Ըստ Հեյդարիի՝ տանկերի մատակարարումը ցամաքային ուժերին նախատեսում են այս տարվա սեպտեմբեր֊հոկտեմբեր ամիսներին։

Հիշեցնենք, որ 2015թ․ տեղեկություններ տարածվեցին, որ Իրանը պատրաստվում է Ռուսաստանից Տ-90 տանկեր գնել, սակայն ավելի ուշ Իրանը հայտարարեց, որ հետաքրքրված չէ ռուսական տանկերով և իր սեփական տանկերն է արտադրելու։

Ավելին՝ 2017թ․ Իրանում պաշտոնապես ներկայացվեց տեղական արտադրության «Քարրար» տանկը, որն, ըստ արտադրողների, չի զիջում ռուսական տանկերին և ամբողջովին կարող է բավարարել Իրանի ԶՈւ կարիքները։

Այնուհետ կարծիքներ քննարկվեցին, թե «Քարրար» տանկերն արտադրված են ռուսական Տ-72 տանկերի օրինակով, որոնցից կա նաև Իրանի սպառազինությունում։

Իրանական արտադրության «Քարրար» տանկը
Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Նշենք նաև, որ իրանական արտադրության տանկերից է նաև «Զոլֆաղարը» , որը Իրանի ԶՈւ-ն շահագործում է 1997 թվականից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *