ՌԴ-ից մասնագետներ են ներգրավվել Ղազախստանում ՄիԳ-31-ի վթարի հետաքննությանը

Ղազախստանի պաշտպանության նախարարը որոշել է երեկ պատահած ավիավթարից հետո ժամանակավորապես դադարեցնել ՄիԳ-31 կործանիչների թռիչքները։

Դրանք կվերսկսվեն, երբ հստակեցվեն ինքնաթիռի կործանման պատճառները։ Այս պահին, որպես հնարավոր պատճառներ, դիտարկվում են համակարգի խափանումը, արտաքին կամ մարդկային գործոնները։ Հետաքննությանը ներգրավվել են նաև ինքնաթիռն արտադրող կոնցերնի ներկայացուցիչներ։

Ինքնաթիռը վթարվել էր երեկ` պլանային թռիչքի ժամանակ։ Օդ բարձրանալուց հետո հրդեհ է բռնկվել շարժիչներից մեկում։ Օդաչուները կատապուլտով փրկվել էին։ Համացանցում հրապարակվել էր վթարի կադրերը.

Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ սա Ղազախստանում ՄիԳ-31 կործանիչների 4-րդ վթարն է, մեկական ՄիԳ-31-եր կործանվել են 2007-ին, 2008-ին և 2013-ին։ Այս անգամ կործանված ինքնաթիռը թողարկվել է 1991 թվականին։

Ըստ բաց աղբյուրների՝ Ղազախստանն իր ավիապարկում ունի շուրջ 30 միավոր ՄիԳ-31 կործանիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *