Աբխազիայում ռուսական ռազմաբազան Տ-90-երի փոխարեն կստանա Տ-72Բ3 տանկեր

Աբխազիայում տեղակայված ռուսական Հարավային ռազմական շրջանի 7-րդ ռազմաբազան իր սպառազինության Տ-90 տանկերը կուղարկի մինչև Տ-90Մ մակարդակի արդիականացման, որոնք հետագայում կփոխանցվեն Արևմտյան ռազմական շրջանին։

Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում կատարելով պաշտպանական գերատեսչությունում իր աղբյուրներին։

7-րդ ռազմաբազան իր Տ-90-երի փոխարեն կստանա Տ-72Բ3 տանկեր։ Տանկային սպառազինության վերազինումը պլանավորվում է ավարտել մինչև ամառ։

Ընդհանուր առմամբ նախատեսվում է արդիականացնել բոլոր Տ-90 տեսակի տանկերը, որոնք, ըստ «Իզվեստիայի», մոտ 390 միավոր են․ 1990-ականների սկզբին արտադրված 150 միավոր և 240 միավոր՝ 2004-2011 թվականներին։

Հատկանշական է, որ Արևմտյան և Հարավային ռազմական շրջանները ՌԴ ՊՆ մշտական առավել ուշադրության կենտրոնում են։ Պատճառը՝ ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն շարունակում են ակտիվ համագործակցությունը մերձբալթյան երկրների Ուկրաինայի և Վրաստանի հետ՝ տեխնիկական օգնության, հաճախակի հանդիպումների, զորավարժություններին ներգրավելու (1,2,3) և բանակը մարզելու (1,2) տեսքով։

Արևմտյան ու Հարավային ռազմական շրջանները ուժեղացնելու նպատակով 2019 թվականի ապրիլին ՊՆ-ն որոշել էր ավելացնել շրջաններում զինծառայողների քանակը՝ Կենտրոնական ու Արևելյան ռազմական շրջանների հաշվին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *