Ռուսական «Կալաշնիկով» կոնցերնը ժամանակից շուտ ավարտել է ԱԿ-12 ինքնաձիգների պետության պատվիրած խմբաքանակների մատակարարումը։ Այդպիսով՝ կոնցերնը կատարել է իր պարտավորությունը 2020 թվականի համար և անցել 2021 թվականինի կատարմանը։ Այս մասին հայտնել է կոնցերնի կայքը։
Պետությունը կոնցերնի հետ ԱԿ-12 և ԱԿ-15-ի ընդհանուր 150 հազար միավոր ձեռքբերելու պայմանագիրը կնքել էր մեկ տարի առաջ՝ 2019-ին ապրիլին։ Ըստ տեղեկությունների՝ 3 տարվա ընթացքում ամեն տարի բանակը ստանալու էր 50 հազար միավոր։
ԱԿ-12-ը ստեղծել էին նոր սերնդի «Ռատնիկ» ռազմական հանդերձավորման մշակման շրջանակներում։
ԱԿ-12-ի արտադրությունը սկսվել է դեռ 2011 թվականի կեսերից` «Իզմաշ»-ի գլխավոր կոնստրուկտոր Վլադիմիր Զլոբինի ղեկավարությամբ: 2013 թվականին այն անցել էր փորձարկում, որը ըստ տեղեկությունների՝ տապալել էր՝ ինքնաձիգի դիպուկության հետ կապված թերությունների պատճառով, պետությունն անգամ հրաժարվել էր ֆինանասավորել պետական փորձարկումները։ 2018-ին այն արդեն համալրեց ՌԴ ԶՈւ սպառազինությունը։
2019-ի հունվարին հայտնի դարձավ, որ Հայաստանը նույնպես պատվիրել է ԱԿ-12 ինքնաձիգներ՝ փորձարկումների համար։