Արցախի տարածքում արտակարգ իրավիճակ է սահմանվել

Այսօր՝ ապրիլի 12-ին, Արցախում, նախագահ Բակո Սահակյանի հրամանով, արտակարգ իրավիճակ է հայտարարվել ապրիլի 12-ի ժամը 22:00-ից մինչև մայիսի 12-ը`ժամը 22:00-ն ներառյալ: Այս մասին հայտնում է Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբտ։

Արցախում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակմամբ 5 դեպք, առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին։

Ստեղծվել է պարետատուն, պարետ է նշանակվել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Ընտրությունների երկրորդ փուլը, որը նշանակված է ապրիլի 14-ին, չի հետաձգվում։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուղերձը կարող եք կարդալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *