Ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակիրի վրա հայտնաբերվել են նոր կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող զինծառայողներ։ Նավը՝ 1760 հոգի անձնակազմով հետ է վերադառնում Ֆրանսիա։
Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ՊՆ-ն. փոխանցում է NPR-ը:
«Շարլ դը Գոլը» բալթիկ ծովում այլ եվրոպական երկրների նավերի հետ զորավարժության էր մասնակցում և նրա վերադարձը ֆրանսիական Թուլոն նավահանգիստ՝ Միջերկրական ծովում, նախատեսված էր ապրիլի 23-ին։
Ավելի վաղ նոր կորոնավիրուսով վարակված 70 զինծառայողներ էին հայտնաբերվել ամերիկական «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրի վրա։ Նավը գտնվում էր Գուամի ափերի մոտ։