Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը այսօր՝ ապրիլի 9-ին հայտնել է, որ դպրոցականները, ովքեր պետք է միասնական քննություն հանձնեին, կզորակոչվեն աշնանը։ Այս հնարավորությունից օգտվող շրջանավարտների թիվը մոտ 15 հազար է։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
ԳՇ պետի խոսքերով, շրջանավարտները այսիպիսով հնարավորություն են ստանում միասնական քննություն հանձնել ու ընդունվել ԲՈՒՀ-եր։
Ռուսաստանում զորակոչը լինելու էր ապրիլի 1-15-ը։ Նախագահ Պուտինի հրամանագրով՝ գարնանային զորակոչին ենթակա էին 135 հազար զինակոչիկ։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտի 20-ին հայտնել էր, որ զորակոչը չի հետաձգվի, սակայն, այնուամենայնիվ, մարտի 31-ին զորակոչը հետաձգվեց մինչև առնվազն մայիսի 20-ը։