COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈւ մասնագետների խումբ

Նոր կորոնավիրուսի հետագա տարածման դեմ պայքարի, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու միջոցառումների շրջանակներում Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների խումբ և հատուկ տեխնիկա:

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Մասնագետների խումբը համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և նմուշառման համակարգով։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈւ մասնագետների խումբ:

Նշվում է, որ օգնությունը տրամադրվել է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն:

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ մասնագետները օգնության նպատակով մեկնել են նաև Իտալիա և Սերբիա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *