Չինական top81.cn ֆորումում տեղադրվել է երկաթուղով տեղափոխվող չինական նոր տանկի երկու օրինակ։ Լուսանկարն արվել է Տիբեթում, ուր տանկերը, հավանաբար, բերվել էին փորձարկումների համար։ Հետաքրքիր է, որ տանկերի աշտարակները, թեև ծածկված են քողարկիչ ցանցով, սակայն նկատելի է, որ դետալների որոշակի տարբերություններ կան երկու տանկերի միջև։ Հավանական է, որ կամ դրանք երկու տարբեր աշտարակներ են, կամ տարբեր սարքավորումներ են տեղադրված։
Որևէ այլ տեղեկություն նոր տանկի մասին առայժմ չկա։