Ըստ Ադրբեջանի նախարարների կաբինետի 2019թ. արդյունքների ամփոփման զեկույցի՝ երկրում այդ տարի հայտնաբերվել է Ադրբեջանի դեմ «հետախուզական» գործունեություն ծավալող ընդհանուր 16 անձ:
Այս մասին հայտնել է ադրբեջանական «Թրենդ» լրատվականը՝ հղում անելով վերոնշյալ զեկույցին:
Նշվում է, որ այդ անձանց շրջանում կա Ադրբեջանի 13 քաղաքացի, մեկական Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի, որոնք, հաղորդման համաձայն, համագործակցել են «հակամարտող երկրների» հատուկ ծառայությունների հետ: