Ադրբեջանը ստում է, Արցախի ՊԲ-ն չի դիմել սադրանքի․ ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակը ապատեղեկատվություն է որակում ադրբեջանական կողմի տեղեկատվությունը այն մասին, որ ՊԲ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի»:

ՊԲ հաղորդագրության մեջ նշված է․

«Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման»:

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե իբր «հայկական կողմը դիմել է սադրանքի, և միջդիրքային տարածությունում թողել մարմին:»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *