Իտալիա է մեկնել ռուս ռազմաբժիշկների անձնակազմ

Մարտի 22-ին Ռուսաստանը Իտալիա է ուղարկել ռազմական բժիշկներ, համաճարակաբաններ և նոր կորանավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պարագաներ։ Իլ-76 երկու ինքնաթիռներ «Չկալովսկիյ» աերոդրոմից վայրէջք են կատարել Հռոմից 30 կմ հեռավորության վրա գործող Իտալիայի ՌՕՈւ բազայում։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդում է, որ Իտալիա մեկնած անձնակազմը մոտ 100 հոգուց է բաղկացած և ևս 8 բժշկական բրիգադ պատրաստ է Իտալիա մեկնել։ Միևնույն ժամանակ, հումանիտար օգնությունը կազմակերպելու համար, «Չկալովսկիյ» աերոդրոմում 9 միավոր Իլ-76 ինքնաթիռներ են կենտրոնացած։

Նշենք, որ այժմ Իտալիան երկրորդն է նոր կորոնավիրուսով վարակվածների թվով՝ շուրջ 53․5 հազար մարդ։ Նաև շուրջ 4800 մարդ է մահացել համաճարակից Իտալիայում, ինչը այս պահին ամենաբարձր ցուցանիշն աշխարհում։ Ռուսաստանում, մարտի 22-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվել է 367 մարդ, իսկ մահացության դեպքեր չեն գրանցվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *