ԱԱԾ և ոստիկանության պետեր են նշանակվել

Վարչապետի առաջարկությամբ, ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իսկ Արման Սարգսյանը` ոստիկանության պետ։

Նրանք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրաժարականներից հետո` սեպտեմբերից, կատարում էին այդ կառույցների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *