Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերի նախկին հրամանատարը մահացել է COVID-2019-ից․ պաշտոնական

Մարտի 16-ին Թուրքիայում մահացել է Ցամաքային ուժերի նախկին հրամանատար 79-ամյա բանակի գեներալ Այթաչ Յալմանը (Aytaç Yalman)։ Նրա մահից հետո հաստատվել է, որ վերջինս մահացել է կորոնավիրուսից։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է CNN Türk լրատվական գործակալությունը։

Նշենք, որ ըստ թուրքական մեդիայի՝ Յալմանի մահից հետո թուրքական քեմալիստական Sözcü թերթի սյունակագիր Սայգը Օզթյուրքն առաջինը գրեց, որ նա կորոնավիրուսից է մահացել, իսկ նրա ընտանիքի անդամներին մեկուսացրել են։

Թուրքիայի ցամաքային զորքերի նախկին հրամանատար Այթաչ Յալմանը
Թուրքիայի ցամաքային զորքերի նախկին հրամանատար Այթաչ Յալմանը

Այնուհետև՝ Euronews֊ի թուրքական ծառայությունը գրեց, որ Յալմանի ընտանիքը հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ կորոնավիրուսի թեստ արվել է և արդյունքը բացասական է եղել, իսկ Յալմանի մահվան պատճառը եղել է թոքաբորբը։

Ուշագրավ է, որ մինչ այսօր Թուրքիայում կորոնավիրուսից մահվան երկու դեպքի մասին էր հայտարարվել, որոնցից մեկը 89 տարեկան էր, մյուսը՝ 61։ Ավելին՝ Թուրքիայում կորոնավիրուսից առաջին մահվան մասին հայտնել են մարտի 18-ին, իսկ Յալմանը մահացել էր մարտի 15-ին։

Սա Թուրքիայում նոր կորոնավիրուսից պաշտոնապես հայտարարված երրորդ մահն է։

Նշենք, որ Յալմանը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար է եղել 2002-2004թթ․ ընթացքում։ Մինչ այդ ևս երկու տարի եղել է Ժանդարմերիայի հրամանատարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *