Ռուսաստանում 1-ին անգամ կին կուրսանտները թռիչքներ են անում

Ռուսաստանի Կրասնոդարի մարզի բարձրագույն ռազմավիացիոն վարժարանի կին կուրսանտները այսօր՝ մարտի 19-ին, առաջին անգամ իրական թռիչքներ են իրականացրել հայրենական արտադրության L-410 բեռնատար ինքնաթիռներով։

Այս մասին հայտնում է Կրասնոդարի հեռուստաալիքի կայքը։

Ռազմատրանսպորտային ավիացիայի մասնագիտացմամբ սովորող 11 ուսանողուհին մինչ այս անցել է տեսական մասը, հանձնել քննություններ, պարապել վարժասարքերի վրա։ Առաջին թռիչքները կանայք իրականացրել են օդաչու-ինստրուկտորների հետ։

Նրանք ինքնուրույն ինքնաթիռները օդ կբարձրացնեն 50 թռիչքից հետո։ Մյուս տեսակի ավիացիայի վրա սովորող կուրսանտուհիները թռիչքներ կիրականացնեն ավելի ուշ։

Ներկայում, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարի, ռուսական բանակում ծառայում է ավելի քան 41 հազար կին․ 4000 սպա (44 գնդապետ)։

Ռուսաստանում մեկական կին կուրսանտներ են սովորում գրոհային և հեռահար ավիացիայի վրա, 7-ը՝ կործանիչ ավիացիայի, 36-ը՝ ռազմատրանսպորտային։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *