Արցախի ղեկավար Բակո Սահակյանի հրամանագրով` գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ: Նա այդ պաշտոնը զբաղեցրել էր նաև 2012-2017թթ.:
Նա պաշտոնին փոխարինել է գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին, որը փետրվարի վերջին նշանակվել էր ՊԲ հրամանատար։
Գեներալ-մայորը 2020 թվականի հունվարին նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։
Համաձայն «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարանի, Կամո Բահաթուրի Վարդանյանը ծնվել է 1966, Արցախի Մարտունիի շրջանի Նորշեն գյուղում: 1986-ին ընդունվել է Երեւանի գյուղատն տեսական ինստիտուտ, 2-րդ կուրսից ներգրավվել է ազգային-ազատագրական պայքարին: 1988-94-ին Մարտունիի կամավորական ջոկատի և ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Մարտունիի շրջանի ինքնապաշտպանական և Աղդամի, Մարտակերտի, Քելբաջարի, Կուբաթլուի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին: Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով: