Նախիջևանում ավարտվել են հրամանատարաշտաբային վարժանքները, որոնց մեկնարկի մասին հայտարարվել էր մեկ շաբաթ առաջ՝ մարտի 10-ին: Վարժանքները կրում էին պլանային բնույթ:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Նշվում է, որ զորավարժությանը միավորման և զորամասերի շտաբերի հետ միասին ներգրավվել էին նաև «ուժեղացված միջոցներ և օպերատիվ խմբեր»: Խաղարկվել էին ստորաբաժանումների՝ օպերատիվ շրջաններ տեղափոխելու և տեղակայելու վարժանքներ, ներգրավվել էին զրահատանկային, հրթիռահրետանային, ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումներ: