Ադրբեջանի նախագահի հրամանագրով՝ երկրի պետական պահպանության հատուկ ծառայությունը դադարեցրել է իր գործունեությունը. դրա հիմքի վրա ստեղծվել է 3 առանձին ծառայություն:
Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում: Ըստ դրա առանձին ստեղծվել է՝
- Նախագահի անվտանգության ծառայություն,
- Հատուկ կապի և ինֆորմացիայի անվտանգության պետական ծառայություն,
- Ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալություն:
Մեկ այլ հրամանագրով՝ նախագահի անվտանգության ծառայության պետ է նշանակվել Բայլար Էյյուբովը, ով Ալիևների ընտանիքի մտերիմն է, «հին գվարդիայի ներկայացուցիչ»: Էյյուբովը մինչ այս էլ կատարում էր նույն պարտականությունները՝ Պետական պահպանության հատուկ ծառայություն պետի տեղակալն էր, ղեկավարում էր Իլհամ Ալիևի թիկնազորը: