Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը Ադրբեջանում

Մարտի 12-ին Ադրբեջանում մահացել է 1969թ․ ծնված կին քաղաքացի, որի մոտ հաստատվել էր նոր կորոնավիրուսի առկայությունը։ Կինը Ադրբեջան էր եկել Իրանից։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախարարների խորհրդին կից գործող օպերատիվ շտաբը, փոխանցում է ադրբեջանական իշխանամետ Report լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ մահացածը Իրանում բուժում էր անցել, հետո մեկնել Ադրբեջան, որտեղ խրոնիկ հիվանդությունների պատճառով անձամբ է դիմել բուժօգնության։

Նշվում է, որ կնոջ ընտանիքի անդամները և շփում ունեցած մյուսներն այժմ մեկուսացվել են։ Հավելենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանում նոր կորոնավիրուսով վարակվածների հայտնի թիվը 15 է, որից մեկը մահվան ելքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *