Մարտին նախատեսված ArmHiTec-ը կանցկացվի աշնանը․ պատճառը կորոնավիրուսն է

Մարտի վերջին Երևանում պլանավորած էր անցկացնել ArmHiTec-2020 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը։ Այն հետաձգվել է մինև աշուն՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Այս մասին «Aysor․am» լրատվակայքին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյան։

Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ՝ 2016 թվականից: Հայկական ընկերություններից բացի, ցուցահանդեսին մասնակցել են 20-ից ավելի միջազգային ընկերություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *