Սիրիայում ավտովթարից ՌԴ ԶՈւ զինվորական է մահացել

Մարտի 11-ին Սիրիայում տեղակայված ռուսական Հմեյմիմ ավիաբազայի զինծառայող է մահացել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Դեպքը եղել է բեռնատար Ուրալ մեքենայի ճանապարհից դուրս գալու պատճառով։

Այս մասին, ՌԴ ՊՆ-ին հղում անելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հմեյմիմ ավիաբազան Սիրիայում է 2015 թվականի սեպտեմբերից։ Ռուսաստանն իր ռազմական ներկայությունը Սիրիայում իրավական տեսանկյունից հիմնավորում է Սիրիայի կառավարության կողմից պաշտոնական հրավերով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *