Թուրքիայի 2019թ. ռազմական-ավիացիոն ոլորտի արտահանումների առաջատարները. ինֆոգրաֆիկա

«Թուրքիայի արտահանողների խորհուրդը» (Türkiye İhracatçılar Meclisi) ամեն ամիս հրապարակում է Թուրքիայի տարբեր ոլորտների, այդ թվում՝ ռազմական և ավիացիոն ոլորտի արտահանումների ցուցանիշները՝ նաև ըստ երկրների բաշխումով։

Կառույցի տվյալներով՝ 2019թ․, ինչպես 2017 և 2018թթ․, 2019թ․ էլ ռազմական֊ավիացիոն ոլորտի արտահանումներում առաջատարը կրկին ԱՄՆ֊ն է, թեպետ այս տարի ցուցանիշը մոտ 12 տոկոսով ավելի է. Թուրքիան 2019թ․ ԱՄՆ է արտահանել ~816 մլն ԱՄՆ դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք։ 2018թ․ այդ թիվը 729 մլն դոլար էր։

Առաջին 10 երկրների թվում են նաև՝ Օմանը, Գերմանիան, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Ուկրաինան, Ադրբեջանը, Հոլանդիան, Մեծ Բրիտանիան և Բահրեյնը։

Մեր հարևան երկրներից ամենաշատ արտահանումներ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2019թ․, եղել են Ադրբեջանին․ մոտ 88 մլն դոլարի ռազմական֊ավիացիոն արտադրանք, ինչը մոտ 39 տոկոսով ավելի է 2018թ․ ցուցանիշից։

Վրաստան արտահանումները, թեպետ վերջին տարիներին նվազում էին, 2019թ․ աճել են մոտ 41 տոկոսով, կազմելով ~4,8 մլն դոլար: Իրան արտահանումների ծավալները 2019թ․ նվազել են՝ 2018թ․ 2,7 մլն դոլարի փոխարեն կազմելով 2,3 մլն դոլար։

Թուրքիայի 2019թ․ ռազմական֊ավիացիոն ոլորտի արտահանումների առաջին 10 երկրների ցուցանիշները (1000 $)․

Loading...

Loading…

2019թ․ Օմանին մատակարարումները կրկին աճել են, կազմելով մոտ 257 մլն դոլար։ Դեռ 2017թ․ Օմանին արտահանումների ծավալն ընդամենը 13 մլն դոլար էր, իսկ 2018թ․՝ 153 մլն դոլար։ 2018թ․ Օմանը գնել էր թուրքական FNSS ընկերության տարբեր տեսակի զրահամեքենաներ։

Գերմանիան կրկին առաջին եռյակում է․ 2019թ․ Թուրքիայից Գերմանիա է արտահանվել մոտ 226 մլն դոլարի ռազմական֊ավիացիոն արտադրանք։

Առաջին տասնյակում թվարկված Ուկրաինային անցած տարի Թուրքիան վաճառեց Bayraktar TB 2 հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), որի գործարքի գնի երկու տեղեկություն կար՝ 69 կամ 80 մլն դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *