Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այսօր՝ մարտի 11–ին, վթարվել է F-16 կործանիչ։ Վթարից հետո կործանիչը այրվել է, օդաչուն զոհվել է։
Այս մասին հայտնում է պակիստանյան Wion TV–ն։
Կործանիչը Պակիստանի օրվա կապակցությամբ մարտի 23-ին նախատեսված միջոցառումներին պատրաստվելու համար կատարում էր ուսումնական թռիչք։
Ըստ տարբեր աղբյուրների (1,2)՝ Պակիստանի օդուժում առկա է 50-92 միավոր F-16–ի տարբեր արդիականացումներ։