Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ներկրումները 2019-ին. SIPRI

«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) թարմացրել է իր ռազմական ներկրումների տվյալների բազան, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանի և Ադրբեջանի 2019թ. մատակարարումներին:

Ըստ SIRPI-ի՝ 2019-ին Հայաստան է մատակարարվել 248 մլն ԱՄՆ դոլար գնահատվող սպառազինություն, որից մեծագույն մասը՝ 228 մլն դոլարը Ռուսաստանից: Այդ մատակարարումների թվում են 4 միավոր ՍՈւ-30ՍՄ կործանիչները և ՏՈՌ-Մ2ԿՄ ԶՀՀ-ները: 2019-ին Հայաստանին է մատակարարվել նաև «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ի խմբաքականակ:

ՍՈւ-30ՍՄ
ՀՀ ԶՈւ ՍՈւ-30ՍՄ

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2019-ի ներկրումների ծավալը գնահատվել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար: Դրանցից 4-ը վճարվել է Բելառուսին, 3-ը Իսրայելին, 6-ը Թուրքիային, իսկ 13-ը՝ Իսպանիային: Իսպանիայից Ադրբեջանը 2019-ին ստացել էր Lanza ընտանիքի LTR-25 տիպի ռադիոլոկացիոն կայան:

Նշենք նաև, որ, ըստ «Թուրքիայի արտահանողների խորհուրդի» տվյալների, 2019-ին Թուրքիան Ադրբեջանին է մատակարարել ռազմաավիացիոն ոլորտի շուրջ 88 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Lanza ընտանիքի LTR-25 տիպի ռադարը Ադրբեջանում
Lanza ընտանիքի LTR-25 տիպի ռադարը Ադրբեջանում

Աղբյուրը նշում է, որ 2019-ին շարունակել և ավարտվել են Բելառուսից «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ների (գուցե նաև հրթիռների), Թուրքիայից SOM թևավոր հրթիռների (ընդհանուր 10 միավոր) մատակարարումները: Թե՛ «Պոլոնեզ»֊ը, և թե՛ SOM-ը ադրբեջանական կողմը առաջին անգամ ցուցադրել էր 2018-ին:

Թուրքական SOM թևավոր հրթիռը Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ
Թուրքական SOM թևավոր հրթիռը Բաքվի զորահանդեսի փորձի ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *