Պլանային զորավարժության շրջանակներում Նախիջևանի առանձին համազորային բանակի որոշ ստորաբաժանումներ տագնապի ազդանշանով դուրս են բերվել օպերատիվ շրջաններ:

Այս մասին հայտնում է Նախիջևանի պետական հեռուստաալիքը: Ներգրավված տեխնիկայի և անձնակազմի քանակ չի նշվում: Վարժանքների հայտարարվող նպատակը՝ հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում զորքերի կառավարման մեջ շտաբերի և սպաների մասնագիտական կարողությունների բարձրացումն է:
One response to “Հրամանատարաշտաբային վարժանքներ Նախիջևանում”