Ուկրաինական «Մոտոր սիչ» ընկերությունը իսրայելական Israel Aerospace Industries ընկերությանը փետրվարին վաճառել է 10 միավոր ՄՍ-400 (ռուս․ МС-400) տուրբոռեակտիվ փոքր շարժիչներ։
Այս մասին հայտնում է ռազմական թեմաներով մասնագիտացած բլոգեր Դիանա Միխայլովնան։
10 միավոր ՄՍ–400 շարժիչը իսրայելական ընկերության համար արժեցել է 3.3 մլն դոլար։ Շարժիչները նախկինում օգագործվել են Խ-35, Խ-54Ե, Խ-55, Խ-59Մ, Խ-65 հրթիռների համար, ինչպես նաև այս շարժիչները հնարավոր է կիրառել ԱԹՍ–ների համար։
Նույն շարժիչների խմբաքանակ Israel Aerospace Industries–ը գնել էր 2019 թվականի մարտին։ Այդ ժամանակ ընկերությունը 10 միավոր ՄՍ-400–ի և 1 միավոր ԱԻ-322 շարժիչի համար վճարել էր 5.2 մլն դոլար։ Իսկ 2003-2014 թվականների ընթացքում ընկերությունները կատարել են շուրջ 180 միավոր նշված շարժիչների գործարք։