Թուրքական ԱԹՍ-ն վթարվել է

Մարտի 9-ին Թուրքիայի Բաթմանի նահանգի ավիաբազայից ուսումնական թռիչք իրականացնելու նպատակով բարձրացված անօդաչու թռչող սարքն, (ԱԹՍ) առայժմ անհայտ պատճառով, վթարվել է։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Չի նշվում, թե վթարված ԱԹՍ֊ն ինչ տեսակի էր։

Նշենք, որ չհաստատված տեղեկություններ կան, որ սիրիական Իդլիբում ընթացող գործողություններին ներգրավվել են Բաթման նահանգում տեղակայված ավիաբազայի ԱԹՍ֊ները, որոնք նախորոք տեղափոխվել էին Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի ավիաբազա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *