Սիրիայում սպանվել է ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորական

Մարտի 6-ին Սիրիայում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան զինվորական Ֆարհադ Դաբիրիանը:

Այս մասին հայտնել է իրանական «Ֆարսնյուզ» լրատվական գործակալությունը. փոխանցում է «Ռոյթերզը»:

Դաբիրիանը ներկայացվում է որպես «Սաիդա Զեյնաբ սրբավայրի» պաշտպան, որը գտնվում է Դամասկոսի հարավարևմտյան մասում: Նշվում է նաև, որ նախկինում նա եղել է Սիրիայի Պալմիրա քաղաքում իրանական զորախմբի հրամանատարը:

Համացանցում կա նաև Դաբիրիանի լուսանկարը՝ Լիբանանում տեղակայված մերձիրանական «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի հետ:

Ֆարհադ Դաբիրիանը և Հասան Նասրալլահը

Սպանության համար դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել:

Նշենք նաև, որ պաշտանական Թեհրանը հերքում է իր ռազմական ներկայությունն այդ երկրում: Իրանցի պաշտոնյաները նշում են, որ Թեհրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու Սիրիայում եղած զինծառայողները միայն «ռազմական խորհրդատուներ են»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *