Սպանվել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ մարտի 7-ին Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev El­tun Elman oğlu):

ՊՍԾ-ն չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը դիրքում հրազենային վիրավորում ստացել: Նշվում է, որ միջադեպի վայր է գնացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը: Հավելենք, որ այդ ուղղությամբ վերջին 2 շաբաթվա ընթացքում սա ՊՍԾ-ի արդեն 3-րդ կորուստն է:

[Թարմացում] – Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ զինծառայողը «սպանվել է հայկական գնդակից»:

ՊՍԾ զինծառայող Ղարաև Էլթուն  Էլման օղլուն (Qarayev El­tun Elman oğlu)
ՊՍԾ զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev El­tun Elman oğlu)

Հիշեցնենք նաև, որ երեկ՝ մարտի 6-ին, ադրբեջանական կողմը կրկին նույն ուղղությամբ ձեռնարկել էր նաև դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն ձախողել էր և հետ էր մղվել ելման դիրքեր (1, 2):

Նշենք նաև, որ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 13 կորուստ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *