Ադրբեջանի ՊՍԾ-ն վերջին օրերին սադրում է Տավուշի սահմանին. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՍԾ-ն Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել է ադրիչ գործողությունների։ Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական ՊՍԾ ստորաբաժանումները կրակում են խոշոր տրամաչափի գնդացիրներից։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Գրառման մեջ նշվում է, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու։ Այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է ադրբեջանական կողմի վրա։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբերանի Պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր այսօր երեկոյան, Տավուշի ուղղությամբ, Ադրբեջանի ՊՍԾ մեկ զինծառայողի «հայկական գնդակից» մահանալու մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *