Իդլիբում թուրք զինծառայող է սպանվել

Մարտի 5-ին Սիրիայի Իդլիբ նահանգում սպանվել է Թուրքիայի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, շարքային Էնես Քայան (Enes Kaya)։ Վերջինս զորակոչվել էր Թուրքիայի Ղազիանթեփ նահանգից։

Տեղեկությունը հայտնել է Ղազիանթեփի նահանգապետարանը։

Թուրքական տվյալներով՝ Թուրքիայի զինված ուժերի կորուստները Իդլիբում 60-ն են՝ ներառյալ Էսեն Քայան։

Նշենք, որ այս պահին Մոսկվայում ընթանում է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի երկկողմ փակ բանակցությունն Իդլիբում իրավիճակի շուրջ։ Հանդիպման ավարտին սպասվում է երկու երկրների ղեկավարման համատեղ մամուլի ասուլիսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *