Մարտի 3-ին Սիրիայի Իդլիբ նահանգում Թուրքիայի զինված ուժերը խոցել են Սիրիայի բանակին պատկանող L-39 Albatros ուսումնամարտական ինքնաթիռը։
Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Ինքնաթիռի խոցման մասին տեղեկությունը հաստատել է նաև Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Սիրիան հայտարարել էր Իդլիբի օդային տարածքը փակելու մասին։ Նույն օրն, ըստ սիրիական տվյալների, խոցվել էր Թուրքիայի ԶՈւ երեք անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Թուրքական կողմը ևս հայտնում էր Սիրիայի ավիացիոն միջոցների, այդ թվում՝ երկու միավոր Սու֊24 ռմբակոծիչի խոցման մասին, ինչը ևս հաստատվեց SANA գործակալության կողմից։