Վրաստանի ՊՆ զինվորական հոսպիտալը վերածվել է կարանտինային գոտու

Վրաստանում կորոնավիրուսի հետագա տարածման մտավախությունից ելնելով՝ Գորի քաղաքում տեղակայված Վրաստանի ՊՆ զինվորական հոսպիտալը վերածվել է կարանտինային գոտու:

Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Հոսպիտալում բուժում անցնող զինվորականները տեղափոխվել են երկրի տարբեր կլինիկաներ, իսկ հոսպիտալում տեղավորելու են կորոնավիրուս կրելու մեջ կասկածվող քաղաքացիներին, նշվում է որ անհրաժեշտության դեպքում հոսպիտալը կարող է ընդունել մինչև 180 պացիենտի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *