Վրաստանը կարտահանի տեղական ինքնագնաց ականանետեր

Վրաստանը պատրաստվում է մերձավորարևելյան երկրներից մեկին վաճառել Վրաստանի ՊՆ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի արտադրության Didgori Meomari 120մմ տրամաչափի ինքնագնաց ականանետը:

Այս մասին հայտնել են վրացական լրատվամիջոցները: Ըստ Netgazeti լրատվակայքի՝ Վրաստանի ՊՆ-ն տեղեկությունը հաստատել է, սակայն չի նշել, թե որ երկիր են արտահանելու:

Didgori Meomari

Հատկանշական է, որ «Դելտա»֊ն իր մեկ այլ արտադրանք՝ Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենաները առաջին անգամ արտահանել էր կրկին մերձավորարևելյան երկիր՝ Սաուդյան Արաբիա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *