Մարտի 2-ին Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են մտնել Իդլիբ նահանգի Սերաքիբ բնակավայրը, որն ընկնում է Մ4 և Մ5 մայրուղիների հատման կետում։ Այժմ սիրիական բանակը նախատեսում է այն ամբողջությամբ մաքրել պրոթուրքական զինյալներից։
Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Իդլիբի Սերաքիբ բնակավայրը զինյալները գրավել էին փետրվարի 27-ին՝ Թուրքիայի ԶՈւ հետ Սիրիայի բանակի դեմ սկսված գործողությունից մեկ շաբաթ անց։ Մինչ այդ զինյալների վերահսկողության տակ էր անցել նաև Իդլիբի Նայրաբ բնակավայրը, ինչն էլ ճանապարհ էր բացել դեպի Սերաքիբ։