ՀՀ-ն հակառակորդի հրետանու արկերի շարժը լոկացնող 4 ռադար է պատվիրել Հնդկաստանից․ ԶԼՄ

Հնդկաստանը Լեհաստանի և Ռուսաստանի հետ պայքարում հաղթել է Հայաստանին 40 մլն ԱՄՆ դոլարի 4 միավոր տեղական ռադիոլոկացիոն համակարգեր վաճառելու տենդերը։ Հնդկաստանն արդեն սկսել է ռադարների մատակարարումը Հայաստանին։

Այս մասին գրում է տեղի Ani լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին։ Տեղեկությանը պաշտոնական հաստատում չկա թե հնդկական, թե հայկական կողմից։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Pan.am-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը։

Նշենք, որ դեռ 2017-ին հնդկական մամուլը գրել էր, որ Հայաստանը հետաքրքրված է այս ռադարը մշակած ընկերության ռադիոլոկացիոն կայաններով։ Այն ժամանակ պաշտոնական հաստատում չեղավ։

2018 թվականից փորձարկումների նպատակով ռադարային համակարգը տեղակայված է Պակիստանի հետ սահմանին՝ Պակիստանից եկող հրետանային կրակի հայտնաբերման համար։ Համակարգը յուրային հրետանային ստորաբաժանումներին աջակցող մոբիլ տեղորոշող ռադար է, որը ունի թշնամու հրետանային և հրթիռային կրակը հայտնաբերող և հետևող ալեհավաք։ Այն կարող է միաժամանակ տեղորոշել մի քանի տեսակի արկ 50 կմ վրա։

Գործարքը իրականացվում է Հնդկաստանի ներկայիս իշխանության “Make in India” («Ստեղծի՛ր Հնդկաստանում» նախաձեռնության շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *