Փետրվարի 29-ին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում, այդ թվում՝ Ադրբեջանի ԶՈւ հետ կապեր ունեցող էջում, տեղեկություն է հրապարակվել, որ ավտովթարից մահացել է ադրբեջանցի հատուկջոկատային Ջաֆարով Լողման Շաքիր օղլուն (Cəfərov Loğman Şakir oğlu)։
Նշենք, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներն այս մասին որևէ հայտարարություն չեն արել։ Ըստ սոցցանցային գրառումների՝ Ջաֆարովն այսօր հուղարկավորվել է իր ծննդավայր Ջալիլաբադի շրջանի Գարաաղաչ գյուղում։

Նշենք, որ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 10 կորուստ։