Իսրայելի բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայից դեպի Իսրայել է արձակվել շուրջ 40 հրթիռ: Զոհերի մասին տեղեկություններ չեն հայտնում:
Իսրայելի բանակը հայտնում է նաև, որ իրենք պատասխան հարվածներ են հասցնում:
Նշվում է, որ արձակված հրթիռներից մեկը ընկել է Գազայի մերձակայքում գտնվող իսրայելական Սեդրոթ քաղաքում, կան տեղեկություններ և տեսանյութ, որ արձակված հրթիռներից ընկել են նաև Աշքելոնի հարևանությամբ՝ ծովում: