Սերբիան ստացել է «Պանցիր–Ս1» համակարգեր

Փետրվարի 22–ին Սերբիան Ռուսաստանից ստացել է «Պանցիր–Ս1» ՀՕՊ համակարգերի 2 դիվիզիոններից կազմված առաջին խմբաքանակը։ Ըստ պայմանագրի՝ նախատեսվում է 6 դիվիզիոնի մատակարարում։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Սերբիայի՝ «Պանցիր–Ս1» համակարգեր ձեռք բերելու մասին հայտնի դարձավ, երբ 2019 թվականի հոկտեմբերին Սերբիայի նախագահ Ալեքսնադր Վուչիչը հաստատեց գործարքի մասին խոսակցությունները։ Հայտնի է նաև, որ Ռուսաստանում 2019 թվականից սերբ մասնագետներ են պատրաստվում համակարգերը շահագործելու համար։

«Պանցիր Ս-1» զենիթահրթիռային հրանոթային համալիր
«Պանցիր Ս-1» զենիթահրթիռային հրանոթային համալիր

Նշենք նաև, որ Ռուսաստանը պարբերաբար զինտեխնիկա է նվիրում Սերբիային։ Դեռևս 2016 թվականի վերջին Սերբիայի վարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանը իրենց անհատույց կտրամադրի 6 միավոր ՄիԳ -29 կործանիչ, 30 միավոր Տ-72 տանկ, 30 միավոր ԲՌԴՄ-2 զրահապատ մեքենա և 14,5 մմ տրամաչափի հրաձգային զենք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *