Դանակահարության դեպք՝ Ադրբեջանի բանակում

Այսօր՝ հուլիսի 1-ին, Ադրբեջանի ԶՈւ Շամխորի կորպուսի զորամասերից մեկում գրանցվել է դանակահարության դեպք։

Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդած նախնական տեղեկության՝ 19-ամյա շարքային Իլքին Հուսեյնովը դանակով հարվածներ է հասցրել իր ծառայակից 19-ամյա Հադիր Իսմայիլովին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժած զինվորին տեղափոխել են ռազմական հոսպիտալ։

Հայտնի է նաև, որ Իլքին Հուսեյնովը զորակոչվել է ԱՀ Սումգայիթ քաղաքից, իսկ դանակահարության պատճառով վիրավոր զինծառայող Հադիր Իսմայիլովը՝ Գյոյչայից։

Հավելենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փաստի առնչությամբ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *