Լեհաստանում ՆԱՏՕ-ի խոշոր զորավարժություն է անցկացվելու

Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ ավելի քան 23 երկրների շուրջ 6000 զինծառայողներ կմասնակցեն ընթացիկ տարվա նոյեմբերին Լեհաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժություններին։

Լեհաստանի ռադիոալիքներից մեկը, հղում տալով ՆԱՏՕ աղբյուրներին, տեղեկացնում է, որ «Steadfast Jazz 2013» անունը կրող, Լեհաստանի ու մերձբալթյան հանրապետությունների տարածքում անցկացվող վարժանքները կլինեն վերջին տարիներին ՆԱՏՕ ամենախոշոր զորավարժությունը, որի շրջանակներում կգործադրվի Արագ արձագանքման ուժերի մարտունակությունը։ Ակնկալվում է, որ վարժանքներին մասնակցելու են ցամաքային, ռազմածովային ու ռազմաօդային ուժերը։

ՆԱՏՕ դրոշ

ՆԱՏՕ դրոշ

Արդեն իսկ ՆԱՏՕ անդամ 23 պետություններ, ինչպես նաև Ֆինլանդիան, Մակեդոնիան և Ուկրաինան, հաստատել են իրենց մասնակցությունը։
Համաձայն նույն աղբյուրի՝ վարժանքների լեհական մասն աննցկացվելու է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Դրավյան-Պովորյան զորավարժարանում, նաև Լեհաստանի ջրային տարածքներում։ Վարժանքների մյուս հատվածը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում են լինելու։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ զորավարժության սցենարը գրվել է «սառը պատերազմի» չափանիշներով, այսինքն՝ «ռազմական բախում, տարածքների բռնազավթում և տարածքային ամբողջականության վերականգնում»։

Լեհական ռադիոն վկայում է, որ զորավարժությունները չեն անցկացվում՝ ի պատասխան Բելառուսում աշնանն անցկացվելիք «Արևմուտք-2013» վարժանքներին։ Այնուհանդերձ, «Steadfast Jazz 2013» զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ ռուսական կողմին տրամադրվող տեղեկությունները կլինեն հավասար Բրյուսելի կողմից Մոսկվային տրամադրվող լուրերին։

Հավելենք, որ 2013-ի սեպտեմբերի 20-26-ը ՌԴ ԳՇ պետի և Բելառուսի հանրապետության պաշտպանության նախարարի ղեկավարության ներքո ընթացող «Արևմուտք-2013» զորավարժությունները կրում են հակահարձակողական-պաշտպանական բնույթ և բաղկացած են մի քանի փուլերից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *