Ս-400 զենիահրթիռային համակարգերի համար հեռահար հրթիռն արդեն անցել է փորձարկումների փուլը և առաջիկայում կարող է տրամադրվել ՌԴ զինված ուժերին:
«Ս-400-ների համար հեռահար հրթիռն արդեն անցել է փորձարկումն ու մոտ ապագայում կմտնի սպառազինության մեջ»,-հայտարարել է ՌԴ օդատիեզերական պաշտպանության ՀՕՊ և ՀՀՊ հրամանատարության շտաբի պետ գեներալ-մայոր Անդրեյ Դյոմինը:
Նշենք, որ ներկայում Ռուսաստանում աշխատում են «Վիտյազ» ՀՕՊ համակարգերի վրա, որոնք էլ պետք է ռուսական բանակում փոխարինեն ներկայիս Ս-300 համակարգերին, ինչը ենթադրում է, որ վերջիններիս Ս-400-ը չի փոխարինելու:
Ս-400 («Տրիումֆ») զենիթահրթիռային համակարգը նախատեսված է մինչև 400 կմ հեռավորության և 30 կմ բարձրության վրա ցանկացած տեսակի օդային թիրախներ ոչնչացնելու համար:
Ս-400-ը ՌԴ զինված ուժերի կազմում էր ընդգրկվել 2007 թվականից: Այժմ այս համակարգերից ունի միայն ռուսական բանակը (ըստ տարբեր տվյալների` 9 դիվիզիոն):
One response to “Հեռահար հրթիռները Ս-400-ի համար վերջապես անցել են փորձարկումը”