ՌԴ ԶՈւ 102–րդ ռազմաբազան տանկային վարժանքներ է անում

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազյում շարունակվում են վարժանքները։ Փետրվարի 7–ին ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները «ոչնչացրել են պայմանական հակառակորդի տանկերը։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Վարժանքների այս փուլը մեկնարկել է փետրվարի 4–ին և տևելու է մինչև մարտի 10–ը։ Վարժանքներին մասնակցելու է մոտ 1000 զինծառայող։ Առաջիկայում սպասվում է նաև ավիացիայի և ԱԹՍ–ների ներգրավմամբ վարժանքներ։

Բացի այս, ռազմաբազայի դիպուկահարները «Կամխուդ» զորավարժարանում պատրաստվում են «Բանակ–2020» միջազգային բանակային խաղերի համապատասխան մրցումներին։ Միջոցառմանը մասնակցում են մոտ 100 դիպուկահար։

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ
ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102–րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայված է 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի համաձայն։ Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում, Ղրիմում։ ՀՌՇ ենթակայության տակ են նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված 7–րդ և 4–րդ ռազմաբազաները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *