Փետրվարի 6-ին՝ Բաքվում, կայացել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Թոդ Ուոլսթերի հանդիպումը։ Քննարկել են ռազմական միջադեպերի կանխման հարցեր:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Բացի այդ, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ կողմերին առանձին-առանձին ընդունել է Ադրբեջանի նախագահը և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիկովը:
Նշենք, որ նման ֆորմատի հանդիպումները Բաքվում կրում են պարբերական բնույթ: Նախորդ հանդիպումը Բաքվում կայացել էր 2019-ի նոյեմբերին՝ Վալերի Գերասիմովի և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Սթյուարտ Փիչի միջև: Նույն տարվա հուլիսին Բաքվում կրկին հանդիպել էին Թոդ Ուոլսթերը և Վալերի Գերասիմովը: 2018-ի ապրիլին ևս կայացել էր նույն ձևաչափով հանդիպում։ 2017-ի սեպտեմբերի 7-ին Բաքվում հանդիպել էին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելը և Վալերի Գերասիմով:
Ավելի վաղ՝ 2017 թ. փետրվարի 16-ին, կրկին Բաքվում հանդիպել էին Վալերի Գերասիմովը և ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը։