Հնդկաստանը Ս–400 ԶՀՀ–ների խմբաքանակ կստանա մինչև 2021–ի վերջ

Հնդկաստանն իր պատվիրած Ս–400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) առաջին խմբաքանակը կստանա մինչև 2021 թվականի վերջ։ Գործարքն ընթանում է ըստ համապատասխան գրաֆիկի։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Դրոժովը։

Ս–400 ԶՀՀ–ների 5 գնդային լրակազմի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Հնդկաստանը կնքել են 2018 թվականին։ Պայմանագրի արժեքը գնահատվում է շուրջ 5.43 մլրդ դոլար, իսկ մատակարարումները պլանավորված է ավարտել 2025 թվականի առաջին կեսին։

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ
Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ (արխիվ)

Հնդկաստանի՝ Ս–400–ների ձեռքբերումը, ինչպես և Թուրքիայի դեպքում, չի ընթանում առանց ԱՄՆ–ի դժգոհության։ Նախ ԱՄՆ–ն փորձում է Հնդկաստանին վաճառել F-35 կործանիչներ, ինչպես նաև առաջարկում է (1,2) ՀՕՊ–ի այլընտրանք։ Իսկ Հնդկաստանը F-35 կործանիչներ չգնելը հիմնավորում է իր սպառաինության հետ անհամատեղելի լինելու պատճառով։ Իր հերթին գործարքի համար Ռուսաստանն արդեն վերջնական գնի հարցում գնացել է զիջումների և Հնդկաստանը վճարելու է ավելի քիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *