Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազայի հետախույզները այսօր՝ հունվարի 31–ին, «Կամխուդ» զորավարժարանում վարժանքների ժամանակ «ոչնչացրել են» պայմանական հակառակորդի կենդանի ուժը։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Նշվում է, որ վարժանքներին մասնակցել է 300 զինծառայող։
Այժմ ռազմաբազայի զինծառայողների մոտ վարժանքների ակտիվ շրջան է։ Հունվարի 30–ին ռազմաբազայի տանկային ստորաբաժանման 100 զինծառայողներ «Ալագյազ» զորավարժարանում Տ-72Բ տանկերով հարվածել էին պայմանական հակառակորդի ծանր զրահատեխնիկային։
102–րդ ռազմաբազան ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի կազմում է։ Ռազմական շրջանի ստորաբաժանումները տեղակայված են Ռուսաստանի Կովկասյան հատվածում, Ղրիմում, Աբխազիայում, Հարավային Օսիայում։